Էդինբուրգի «Շոտլանդական բանաստեղծության գրադարանը» մշակել է «Գրավոր աշխարհը» ընդհանուր խորագրով բանաստեղծությունների հեռարձակման մի ծրագիր, որի շրջանակներում այս տարվա մարտից մինչեւ սեպտեմբեր ամիսը ներկայացվելու են օլիմպիական խաղերին մասնակից 204 ազգությունների մեկական բանաստեղծությունները: Հայկական բանաստեղծություններից ընտրվել է մեծանուն Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» ոտանավորըՙ Դայանա Տեր-Հովհաննիսյանի թարգմանությամբ, որը առաջին անգամ հրատարակվել է 1977-ին Կոլումբիա համալսարանի «Տրանսլեյշն մագազին» պարբերականում, իսկ այնուհետեւ նաեւ «Հայ բանաստեղծությունների ժողովածու» նույն համալսարանի հրատարակած ծաղկաքաղում:
Բանաստեղծությունները BBC-ով ներկայացվելու են անգլերեն ու բնագիր լեզուներով, տեղեկացնում է «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի մարտի 3-ի համարը:
Հ. Ծ.