Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը ապրիլի 2-3-ը կանցկացնի միջազգային գիտաժողով` նվիրված օտար լեզուների դասավանդման խնդիրներին:
Այն կանցկացվի Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում
Գիտաժողովի բացմանը կմասնակցի եւ ելույթ կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ներկա կլինեն ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռեյմոնը, ինչպես նաեւ ֆրանկոֆոն մյուս երկրների դեսպանները:
Միջոցառումը կազմակերպել է ՀՊՄՀ-ի Օտար լեզուների ֆակուլտետը:
Գիտաժողովը կմեկնարկի Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանում /Տիգրան Մեծի պող. 17 հասցեում, 3-րդ հարկ, գիտաժողովների դահլիճում/ ժամը 10.00-ին: Ձեր մասնակցությունը ցանկալի է:
Մանրամասների համար զանգահարեք ՀՊՄՀ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն. Հեռ` 597 000: