«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2012-03-29 | #57, 2012-03-30 | #58, 2012-03-31


ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԱՎ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼԻ

Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում վստահ հանդես եկավ 23-ամյա Վահագն Դավթյանը, որն օղակների վրա վարժությունում վաստակելով 15,55 միավոր, արժանացավ արծաթե մեդալի: Այս մարզաձեւում Հայաստանի մյուս պատվիրակըՙ Արթուր Թովմասյանը 15,275 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը:

Նժույգաթափերի վարժությունում մրցանակակիր դառնալուն մոտ էր 19-ամյա Արթուր Դավթյանը: Նրան ընդամենը 0,05 միավոր չբավականացրեց բրոնզե մեդալ նվաճելու համար: Օլիմպիական խաղերի ուղեգիր ունեցող Արթուրը 14,575 միավորով գրավեց 4-րդ տեղը: Հույս կա, որ Արթուր Դավթյանը մեդալ կնվաճի հենացատկերում: Նա այս մրցաձեւի Եվրոպայի երիտասարդների չեմպիոնն է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4