Դորտմունդում ընթացող սեղանի թենիսի աշխարհի թիմային առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1-3 հաշվով պարտվեց մարոկկացիներին ու զրկվեց 3-րդ խմբի ուղեգրի համար պայքարից: Մեր թիմից միակ հաղթանակը տոնեց Մեսրոպ Ղուկասյանըՙ 3-0 հաշվով պարտության մատնելով Ահմեդ Զեգլին:
Այժմ հայ թենիսիստները 81-84-րդ տեղերի համար պայքարում կմրցեն մակեդոնացիների հետ: Վերջիններս 0-3 հաշվով զիջել էին ուզբեկներին: Այս զույգի հաղթողը 81-82-րդ տեղերը կվիճարկի Պերու-Բահրեյն երկյակի հաղթողի հետ: Հայաստանի կանանց հավաքականը 3-րդ խմբում 61-68-րդ տեղերի համար պայքարում 3-2 հաշվով հաղթեց Շրի Լանկայի թենիսիստուհիներին: Այժմ մեր հավաքականը 61-64-րդ տեղերի համար պայքարում կմրցի Գվատեմալայի հետ, որը 3-1 հաշվով հաղթել է մեքսիկացիներին: