«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#57, 2012-03-30 | #58, 2012-03-31 | #59, 2012-04-03


ԱՄՆ-Ը ՉԻ ՀՍՏԱԿԵՑՆՈՒՄ, ԹԵ ԻՆՉ ՈՒՂԵՐՁՈՎ Է ԽՈՍՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԹԵՄԱՅԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Հայ-թուրքական հարաբերություններում շահագրգռությունների ու տարբեր շահեր հետապնդող տարածաշրջանային դերակատարների պակաս չի զգացվում, սակայն այդ շահագրգռությունները ոչ մի կերպ չեն վերածվում թուրքական կողմի նկատմամբ կոնկրետ ճնշումների կամ, ընդհանրապես կրելով հռետորական բնույթ, բնավ չեն գերակայում Թուրքիայի հետ կապված ու Թուրքիայի օգտագործմանն առնչվող շահերի նկատմամբ:

Հերթական անգամ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը կարեւորել է ԱՄՆ պետքարտուղարությունը: Մարտի 31-ի ճեպազրույցում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` «քայլ անելու հերթը Թուրքիայինն է» հայաստանյան հայտարարության համաձայն Թուրքիային նման ուղերձ փոխանցված լինելու մասին հարցի առնչությամբ, պետքարտուղարության հաղորդագրությամբ, հայտարարվել է հաստատակամ աջակցություն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացմանը:

«ԱՄՆ-ը հաստատակամորեն իր աջակցությունն է հայտնում Հայաստանի եւ Թուրքիայի ջանքերին` ուղղված երկկողմ հարաբերությունների կարգավորմանը», ասվում է հաղորդագրության մեջ, հավելմամբ, որ այդ հարցը «քննարկման մշտական բաղկացուցիչ է ինչպես Հայաստանի, այնպես էլ Թուրքիայի հետ ամենաբարձր մակարդակով տարվող երկխոսության»:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4