Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով այսօր երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կայցելի Կիպրոսի Հանրապետության արտգործնախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը : ԱԳՆ հաղորդագրության համաձայնՙ այցի ընթացքում Կիպրոսի ԱԳ նախարարին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, վարչապետ Տիգրան Սարգսյանը: Էրատո Կոզակու-Մարկուլիսը կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ, ուր ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ա. Հ.