Հանրային հեռուստատեսությունը ապրիլի 8-ից մինչեւ 22-ը ընտրություններին մասնակցող կուսակցություններին տրամադրելու է (Հ1 առաջին ալիքի եթեր, ողջ երկրի տարածքով մեկ հեռարձակում) նախընտրական քարոզչության 2 անվճար եւ մինչեւ 4 վճարովի րոպե, ապրիլի 23-ից մինչեւ 28-ը 2 անվճար եւ մինչեւ 5 վճարովի րոպե, ապրիլի 29-ից մինչեւ մայիսի 4-ը 3 անվճար եւ մինչեւ 5 վճարովի րոպե: Երեկ հրավիրած արտահերթ նիստում այսպիսի որոշում է կայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Հանրային ռադիոյով քարոզչությունը կիրականացվի. ապրիլի 8-ից 25-ը` օրը երկու անգամ` 2 անվճար, երկու անգամ` մինչեւ 3 վճարովի րոպե, ապրիլի 26-28-ը` երկուական անգամ 2 անվճար րոպե եւ մինչեւ 4 րոպե վճարովի րոպե, ապրիլի 29-ից մինչեւ մայիսի 4-ը` երկուական անգամ` 3 անվճար եւ մինչեւ 4 վճարովի րոպե (հեռարձակում ողջ երկրի տարածքով):
Մ. Խ.