Ապրիլի 2-ին Հայաստանի դեմոկրատական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության ղեկավար Արամ Գ. Սարգսյանի ու ՀԴԿ ներկայացուցիչների հանդիպում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության` Ռադմիլա Շեկեռինսկայայի գլխավորած խմբի հետ:
Կարեւորելով դիտորդական առաքելությունը, քննարկվեցին ընտրությունների հետ կապված երկկողմ համագործակցության, հնարավոր ընտրակեղծիքներին համազոր արձագանքելու, դրանց դեմ պայքարի, ինչպես նաեւ կուսակցության ակնկալիքների եւ պատրաստվածության վերաբերյալ խնդիրներ:
Կողմերը հույս հայտնեցին, որ Հայաստանի Հանրապետության 2012 թ. խորհրդարանական ընտրությունները կանցնեն ազատ եւ թափանցիկ` միջազգային չափանիշներին համապատասխան:
ՀԴԿ լրատվական ծառայություն