«Աշոցք» ՍՊԸ-ի կողմից 2011թ-ի դեկտեմբերի 28-ին ներմուծվել է ձվի խմբաքանակ, որը իրացվել է սույն թվականի հունվար եւեւ փետրվար ամիսներին: Ընկերությունը վերջին 25 արկղ խմբաքանակը շուկա է բաց թողել փետրվար ամսին: Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից պարզվել է, որ ոչ ամբողջ խմբաքանակն է սպառվել եւեւ իրացման ցանցում հայտնվել են արդեն ժամկետանց ձվեր:
Ընկերությունը կոչ է անում բոլորին վերադարձնել չվաճառված խմբաքանակը: