Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացված սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանին 2-րդ մեդալը պարգեւեց Արթուր Դավթյանը: 19-ամյա մարմնամարզիկն իրեն լավ դրսեւորեց հենացատկումՙ 15,725 միավորով արժանանալով արծաթե մեդալի: Աշխարհի գավաթակիր դարձավ չինացի Վեյ Դուն, որը վաստակեց 16,012 միավոր:
Հիշեցնենք, որ Հայաստանին առաջին մեդալը պարգեւել էր Վահագն Դավթյանը, որն արծաթե մրցանակակիր էր դարձել օղակների վրա վարժությունում: