Հանդբոլի Հայաստանի մինչեւ 18 տարեկանների հավաքականն անհաջող հանդես եկավ Եվրոպայի պատանեկան առաջնության ընտրական մրցաշարում: Ընտրական 10-րդ խմբում ընդգրկված հայ հանդբոլիստները Սերբիայի Պոժեգա քաղաքում կայացած մրցաշարում պարտվեցին Բելգիայի (11-47) եւ Սերբիայի (14-38) հավաքականներին ու խմբում գրավելով վերջին տեղը, դուրս մնացին հետագա պայքարից: Հաջորդ փուլ մտավ Եվրոպայի պատանիների չեմպիոն Սերբիայի ընտրանին, որը 36-22 հաշվով հաղթեց բելգիացիներին: