Վրաստանի հայ համայնքի մամուլի ծառայության փոխանցմամբ` երեկ Վրաստանի հայ համայնքը դիմել է Թբիլիսիի քաղաքապետարանին եւ քաղաքային խորհրդին` խնդրելով 1915-23 թթ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշաքար տեղադրել մայրաքաղաքում: Նամակ-դիմումում, որը ստորագրել են չորս կազմակերպություններ, ասվում է, որ Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիները երկրորդ, իսկ Թբիլիսիում առաջին ազգային փոքրամասնությունն են եւ բազմիցս դիմել են քաղաքապետարանին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշաքար տեղադրելու խնդրանքով, սակայն քաղաքապետարանը անտեսել է թբիլիսահայերի ցանկությունը: վերջիններս հույս են հայտնում, որ այս անգամ քաղաքապետարանը կբավարարի նրանց խնդրանքը:
Հ. Հ.