«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#58, 2012-03-31 | #59, 2012-04-03 | #60, 2012-04-04


ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆԸՙ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԻԵՆԱԼԵԻ ԳԼԽԱՎՈՐ ԲԱՆԱԽՈՍՆԵՐԻՑ

Շվեյցարական գիտության իններորդ բիենալեն (THE 9TH SWISS BIENNIAL ON SCIENCE, TECHNICS + AESTHETICS on «THE LARGE, THE SMALL AND THE HUMAN MIND») տեղի ունեցավ Լյուցեռնում, 31 մարտ - 1 ապրիլ, 2012-ին: Այս տարվա փառատոնը նվիրված էր հանրության ուշադրությունը գրավող երկու բնագավառներին. առաջին օրվանը` ուղեղի հետազոտություններին, երկրորդըՙ տիեզերքի ճանաչմանը եւ արբանյակային ծրագրերին: Տիեզերքի հետազոտմանը նվիրված երկու գլխավոր բանախոսներն (keynote speaker) էին մեր ժամանակների ականավոր գիտնական Ռոջեր Պենրոուզը (Sir Roger Penrose, Oxford) եւ Վահագն Գուրզադյանը (կոսմոլոգիայի եւ աստղաֆիզիկայի կենտրոն, Ալիխանյանի անվ. ազգային լաբորատորիա եւ Երեւանի պետական համալսարան): Օրը եզրափակվել է կլոր սեղան քննարկումով` նրանց եւ մի քանի այլ մեծանուն գիտնականների մասնակցությամբ` նախագահությամբ Մալքոլմ Լոնգեյրի (Sir Malcolm Longair, Cambridge)` Եվրոպական տիեզերական գործակալության գիտության հանձնաժողովի նախագահի. քննարկվել են հաջորդ տասնամյակի տիեզերական հետազոտությունների զարգացման առաջնահերթությունները եւ ակնկալիքները:

http://www.neugalu.ch/e-bienn-2012.html


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4