«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#60, 2012-04-04 | #61, 2012-04-05 | #62, 2012-04-06


ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է

Ինչպես տեղեկացանք ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, շարունակվում է նախաքննությունը ՀՀ Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող 2012 թ. մարտի 3-ից քննվող ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը: Քր. գործի շրջանակներում ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Վանիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել զենք, ռազմամթերք հափշտակելու համար: Մարտի 6-ին Վանիկ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննության ընթացքում հարցաքննվել եւ հարցաքննվում են բազմաթիվ վկաներ: Քրեական գործով կասկածյալի եւ մեղադրյալի կարգավիճակ ունեցող այլ անձինք չկան, տեղեկացնում է քննչական ծառայությունը:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4