Մամուլում շոշափվում է նախկին ՀՀ ոստիկանապես Ալիկ Սարգսյանի անունը, իբր թե նա ինչ-որ չափով կապ ունի ոստիկանության ներքին զորքերի պահեստից հափշտակված զենքի, ռազմամթերքի հետ:
«Ազգը» հեռախոսազրույց ունեցավ Ալիկ Սարգսյանի հետ եւ խնդրեց պարզաբանել պտտվող լուրերը: Պրն Սարգսյանն ասաց. «Ես պարզապես զայրացած եմ, որ նման անհիմն լուրեր են տարածում իմ անձի հետ կապված: Մեկը հարցնող լինի, այդ մամուլի ղեկավարին կամ լրագրողին, դուք բախտ բացո՞ղ եք, թե՞ շանտաժիստ: Չկա նման բան, լրիվ անհեթեթ խոսակցություն է: Ես ընդհանրապես ինֆորմացիա չունեմ այդ մասին եւ կտրականապես հերքում եմ իմ անձի շուրջը պտտվող լուրերը»: Եթե դրանք շարունակվեն, ավելացրեց պրն Սարգսյանը, ապա կդիմի համապատասխան մարմիններինՙ կեղծ լուրեր տարածողներին կարգի հրավիրելու համար:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ