Տիգրան Բաբայանի գլխավորությամբ հայաստանցի 11 ձյուդոյիստներ հանդես եկան Հունաստանում անցկացված ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Առավել հաջողը Արսեն Թովմասյանի ելույթն էր: 60 կգ քաշային ձյուդոյիստը հաջողությամբ հաղթահարելով նախնական փուլի արգելքները, կիսաեզրափակիչում պարտության մատնեց ադրբեջանցի Ռաշադ Ռաֆուլաեւին ու մտավ եզրափակիչ: Այստեղ հայ ձյուդոյիստը պարտվեց վրացի Վաժա Մարգվելաշվիլուն ու արժանացավ արծաթե մեդալի:
Մինչեւ 55 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց Գարիկ Հարությունյանը: Կիսաեզրափակիչում նա պարտվեց ադրբեջանցի Մեհման Սադիգովին: Վատ հանդես չեկավ նաեւ Երջանիկ Կարապետյանը, որը բրոնզե մեդալի համար պայքարում պարտվեց ռումինուհի Անդրեա Ստեֆանեսկուին եւ գրավեց 5-րդ հորիզոնականը: