Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վլադիմիր Կարմիրշալյանն ազատվել է Արգենտինայի Հանրապետությունում, Ուրուգվայի Արեւելյան Հանրապետությունում եւ Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից:
Նախագահի մեկ այլ հրամանագրով, Վահագն Մելիքյանը նշանակվել է Արգենտինայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Բուենոս Այրես):