«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2012-04-07 | #64, 2012-04-10 | #65, 2012-04-11


ԻՆՔՆԱԲԱՑԱՐԿՆԵՐ

ԿԸՀ-ն երեկվա նիստում համամասնական կարգով առաջադրված 5 թեկնածուի անուն է հանել ցուցակներից` այդպիսի որոշման համար նրանց ինքնաբացարկի դիմումը հիմք ընդունելով: «Ժառանգության» ցուցակից դուրս են եկել երկու ազատդեմոկրատական` Երվանդ Զուրաբյանը (51-րդ համար), Դավիթ Առաքելյանը (71-րդ համար): Ըստ մամուլի հրապարակումների` նրանք Արարատ Զուրաբյանի կողմնակիցներն են, Ա. Զուրաբյանը, ինչպես հայտնի է, չի առաջադրվել միասնական ցուցակում: Համամասնական կարգով ինքնաբացարկ են ներկայացրել երեք կին ՕԵԿ-ականներ` Աշխեն Մանուկյանը (45-րդ համար), Կարինե Մկրտչյանը (60-րդ համար), Մերի Ղոնյանը (169-րդ համար): Նրանք ինքնաբացարկը պատճառաբանում են, որ ակտիվ աշխատելու են ընտրական գործընթացներում:

Մեծամասնական կարգով ինքնաբացարկ են ներկայացրել. Ավանի թիվ 1 ընտրատարածքում անկուսակցական Արսեն Մանուկյանը (պայքարը շարունակում են Ստյոպա Սաֆարյանը, Գայանե Առուստամյանը եւ Ռուբեն Հայրապետյանը), Արմավիրի թիվ 21-ում ` անկուսակցական Մերուժան Մխոյանը (սա անընդունելի պետք է համարվեր, քանի որ ահաբեկումների հետեւանքով է եղել, համենայն դեպս` ըստ մամուլի հրապարակումների): Այս ընտրատարածքում մնում են ՀԱԿ-ից Սեդրակ Հովհաննիսյանը եւ Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ), հանուն որի, ըստ լուրերի, կազմակերպվել է Մխոյանի ահաբեկումը ապրիլի 6-ին: Թիվ 23 ընտրատարածքից անկուսակցական Տիգրան Պետրոսյանն է ինքնաբացարկ ներկայացրել: Աբովյանի թիվ 28 ընտրատարածքում Գագիկ Ծառուկյանի միակ մրցակից Արմեն Ավդալյանը մենակ է թողել ԲՀԿ առաջնորդին:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4