«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#63, 2012-04-07 | #64, 2012-04-10 | #65, 2012-04-11


ՀԱՅ 7 ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐ ԿՊԱՅՔԱՐԵՆ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՀԱՄԱՐ

Բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հրապարակել է այն բռնցքամարտիկների ցանկը, որոնք հանդես կգան ապրիլի 13-22-ը Թուրքիայի Տրապիզոն քաղաքում կայանալիք վարկանիշային մրցաշարում:

Օլիմպիական ուղեգրերի համար ռինգ դուրս կգան հայաստանցի 7 բռնցքամարտիկներՙ Կորյուն Սողոմոնյանը (49 կգ), Հովհաննես Դանիելյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Վլադիմիր Սարուխանյանը (60 կգ), Արա Պուլուզյանը (64 կգ), Հրայր Մաթեւոսյանը (69 կգ) եւ Արթուր Խաչատրյանը (81 կգ):

Տրապիզոնում քաշային 10 կարգերում կխաղարկվեն Լոնդոնի օլիմպիական խաղերի 26 ուղեգրեր: Ընդ որում քաշային տարբեր կարգերում ուղեգրերի թիվը տարբեր է: Առավելագույն քանակի ուղեգրեր (4-ական) կվիճարկվեն մինչեւ 49, 56 եւ 60 կգ քաշային կարգերում: 52 եւ 81 կգ քաշային կարգերում Լոնդոն մեկնելու իրավունք կստանան 3 ուժեղագույնները: 69 կգ քաշային կարգում 2 ուղեգրերը բաժին կհասնեն եզրափակիչ մտած բռնցքամարտիկներին: Իսկ ահա մինչեւ 64 կգ քաշային կարգում միայն հաղթողն ուղեգիր կնվաճի:

ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի կարծիքով, եթե հաջողվի 1-2 ուղեգիր նվաճել, ապա դա լավ արդյունք կհամարի:

Մեր բռնցքամարտիկները Տրապիզոնի մրցաշարին նախապատրաստվել են Աբովյանում: Այսօր հավաքականը կմեկնի Թբիլիսի, որտեղից էլ ինքնաթիռով կուղեւորվի Ստամբուլ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4