«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2012-04-10 | #65, 2012-04-11 | #66, 2012-04-12


ԱՆՆԱ ԱՌԱՔԵԼՅԱՆԸՙ «ՄԻՍՍ ՀԱՅԱՍՏԱՆ-2012»

Անկախությունից հետո Հայաստանում առաջին անգամ անցկացվեց «Միսս Հայաստան» գեղեցկության մրցույթը եւ 1996-ի անդրանիկ հաղթող ճանաչվեց Մարգարիտա Սարուխանյանը: 2007-ից հետո անհասկանալի պատճառներով շուրջ հինգ տարի գեղեցկության մրցույթը չանցկացվեց: Եվ ահա մրցույթի կազմկոմիտեն որոշեց ու անցկացրեց «Միսս Հայաստան-2012»-ը, որին մասնակցել կարող էին 18-24 տարեկան չամուսնացած, ֆիզիկական որոշակի չափանիշներ ունեցող (90-60-90) կանայք: Մի քանի հարյուր հայտեր ներկայացրած մասնակիցներից վերջնական եզրափակիչ փուլ էին դուրս եկել 17 աղջիկներ հանրապետության տարբեր մարզերից: Ապրիլի 10-ի ուշ երեկոյան, Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի շենքում կայացավ մրցույթի վերջնական ու կարեւոր փուլը, եւ ժյուրիի անդամների որոշմամբ այս տարվա գեղեցկուհի ճանաչվեց Երեւանը ներկայացնող Աննա Առաքելյանը:

Հնարավոր է, որ Աննա Առաքելյանը ներկայացնի Հայաստանը «Միսս աշխարհ-2012» մրցույթում, որին մեր երկիրը ներկայանալու է առաջին անգամ:

Մ. ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4