«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#64, 2012-04-10 | #65, 2012-04-11 | #66, 2012-04-12


ՆԱՀԱՆՋ 3 ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆՈՎ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 3 հորիզոնականով նահանջել էՙ 598 միավորով զբաղեցնելով 47-րդ տեղը:

Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում ՀՀ հավաքականի մրցակիցներից ամենաբարձր վարկանիշն ունի Դանիայի ընտրանին: Դանիացիները նախորդ ամսվա համեմատ 2 հորիզոնականով առաջադիմել են ու զբաղեցրել 9-րդ տեղը: Իսկ ահա իտալացիները դուրս են մնացել լավագույն տասնյակիցՙ նահանջելով 3 հորիզոնականով ու հանգրվանելով 12-րդ տեղում: Չեխերն առաջադիմել են 3 տեղով եւ այժմ 26-րդն են: Զգալի հետընթաց են ունեցել բուլղարացիները, որոնք 11 տեղով նահանջել են ու զբաղեցնում են 96-րդ հորիզոնականը: Մալթայի հավաքականն էլ նահանջել է 150-րդ հորիզոնական 148-րդ տեղից:

Դասակարգման ցուցակը շարունակում է գլխավորել Իսպանիայի հավաքականը: 2-րդ եւ 3-րդ հորիզոնականում Գերմանիայի եւ Ուրուգվայի ընտրանիներն են, որոնք առաջադիմել են մեկական տեղով: Իսկ ահա հոլանդացիները 2-րդ տեղից նահանջել են 4-րդ հորիզոնական: 5-րդ տեղում պորտուգալացիներն են, որոնք շրջանցել են հաջորդ տեղերում ընթացող բրազիլացիներին ու անգլիացիներին: Լավագույն տասնյակում եւ նաեւ Խորվաթիայի, Դանիայի եւ Արգենտինայի ընտրանիները:

Նախկին ԽՍՀՄ հանրապետություններից լավագույն արդյունքն ունի Ռուսաստանը, որը մեկ հորիզոնականով առաջադիմել է ու զբաղեցնում է 11-րդ տեղը: Ռուսներից հետո լավագույն արդյունքը պատկանում է Հայաստանին: Ուկրաինայի հավաքականը 49-րդն է: Մյուս հավաքականների ցուցանիշներն այսպիսին են. 53. Էստոնիա, 68. Բելառուս, 69. Ուզբեկստան, 74. Լատվիա, 89. Լիտվա, 95. Վրաստան, 110. Ադրբեջան, 131. Տաջիկստան, 142. Մոլդովա, 143. Թուրքմենստան, 195. Ղրղզստան:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4