«Ոսկե ծիրան» կինոփառատոնից տեղեկացանք, որ Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի հերթական աշխատաժողովը տեղի է ունենում Ստամբուլում` ապրիլի 12-14-ը, Ստամբուլի միջազգային կինոփառատոնի շրջանակներում:
Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի 2012-ի ծրագիրն իրականացվում է «Եվրասիա» համագործակցության հիմնադրամի աջակցությամբ:
Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի եւ Անադոլու Քյուլթուր կազմակերպության համատեղ նախաձեռնությունն է, որի նպատակն է կինոյի ոլորտում խթանել միջմշակութային երկխոսությունը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ:
Աշխատաժողովի նախապատրաստական աշխատանքները սկսվել են փետրվարի կեսից: Հայ եւ թուրք կինոմասնագետներից կազմված նախընտրական հանձնաժողովն ընտրել է 10 կինոնախագիծ` յուրաքանչյուր երկրից 5-ը: Իսկ հաղթող նախագծի հեղինակը կստանա 10 հազար դոլար «Եվրասիա» համագործակցության հիմնադրամից:
Ի. Պ.