Օրերս Նիցցայում իր մահկանացուն է կնքել ազգային բարերար, բազմաթիվ գրքերի հեղինակ ու մեկենաս, նահատակ բանաստեղծ Ռուբեն Սեւակի եղբորորդի Հովհաննես Չիլինգիրյանի կողակիցըՙ տիկին
Իռմա Չիլինգիրյանը:
Այդ կապակցությամբ բարերարին իր ցավակցական հետեւյալ գիրն է հղել Հայաստանի ԹՄՄիության նախագահ Ռ. Միրզախանյանը:
«Ազգի» խմբագրությունը միանում է ցավակցությանը:
Հարգելի պարոն Չիլինգիրյան
Խոր վշտով տեղեկացանք Ձեր սիրելի Տիկնոջ վաղաժամ մահվան մասին:
Ընդունեք մեր խորին ցավակցություններն ու մխիթարանքի խոսքերը Ձեր կյանքի հավատարիմ ընկերուհու, ազնվագույն հայուհու եւ սիրասուն մոր եւ քրոջՙ Իռմա Չիլինգիրյանի անժամանակ մահվան կապակցությամբ:
Թող Աստված պահապան լինի Ձեզ եւ Ձեր բոլոր հարազատներին:
Ի դիմացՙ
Հայաստանի Թեքեյան Մշակութային Միության նախագահՙ Ռուբեն Միրզախանյան