«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#66, 2012-04-12 | #67, 2012-04-13 | #68, 2012-04-14


ՍԵՐԲ ՄԱՍՆԱԳԵՏԸ ԿՕԳՆԻ ՀԱՆԴԲՈԼԻ ՀՀ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ

Հայտնի են դարձել լողափնյա հանդբոլի մինչեւ 18 տարեկան մարզուհիների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի մրցակիցները: Մասնակից 8 հավաքականները բաժանվել են 2 խմբի: ՀՀ հավաքականն ընդգրկվել է B խմբում, որտեղ մրցելու է Շվեյցարիայի, Ռուսաստանի եւ Թուրքիայի հավաքականների հետ: A խմբում հանդես կգան Հունգարիայի, Ուկրաինայի, Նորվեգիայի եւ Վրաստանի ընտրանիները: Եվրոպայի առաջնության մեկնարկը կտրվի հուլիսի 7-ին: Այդ օրը մեր հավաքականը Բաթումում կանցկացնի խմբային մրցաշարի բոլոր 3 հանդիպումները: Այնուհետեւ հաջորդ օրը միմյանց հետ կմրցեն տարբեր խմբերում ընդգրկված հավաքականները: Փաստորեն 2 օրում յուրաքանչյուր թիմ 6 խաղ է անցկացնելու, ինչը մեծ ծանրաբեռնվածություն է աղջիկների համար:

Անցյալ տարի լողափնյա հանդբոլի մինչեւ 18 տարեկանների կանանց հավաքականը Վրաստանում ուսումնամարզական 2 հավաք է անցկացրել, մասնակցել է միջազգային մրցաշարերի: Այնպես որ մեր մարզուհիները մրցակցային որոշ փորձ արդեն ունեն: Նրանք իրենց նորամուտն են նշելու Եվրոպայի առաջնությունում:

Հունիսի վերջին Երեւան կժամանի սերբ մասնագետ Սաշա Կուբորովիչը: Նա 2 տարի առաջ Հայաստանում սեմինար էր անցկացրել մարզաձեւի հայ մասնագետների համար: Նրա օգնությամբ ձեռք էր բերվել համապատասխան մարզագույք: Կուբորովիչի գլխավորությամբ մեր հավաքականը Սեւանում կնախապատրաստվի Եվրոպայի առաջնությանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4