«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2012-04-13 | #68, 2012-04-14 | #69, 2012-04-17


696 ՄԱՀԱՑԱԾ ԱՆՁԻ ՏՎՅԱԼ

Ըստ արդարադատության նախարարությունից ստացված տեղեկության` 2003-2010 թթ. ժամանակահատվածում 696 մահացած անձանց անձնագրեր չեն ուղարկվել ոստիկանության անձնագրային ստորաբաժանումներ, այդ իսկ պատճառով նրանց վերաբերյալ տեղեկությունները դուրս չեն բերվել բնակչության պետական ռեգիստրից, այդպիսով հայտնվելով ընտրացուցակներում: Արդարադատության նախարարի հանձնարարությամբ ստուգում է կատարվել քաղաքացիական կացության ակտերի մայրաքաղաքի սպասարկման տարածքային բաժնում, եւ հայտնաբերվել է այս փաստը: Այժմ 696 մահացած անձանց տվյալները ուղարկվել են ոտիկանության անձնագրային եւ վիզաների վարչություն:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4