«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#67, 2012-04-13 | #68, 2012-04-14 | #69, 2012-04-17


ՎԼԱԴԻՄԻՐ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԸ ՀԱՂԹԱՀԱՐԵՑ ԱՌԱՋԻՆ ԱՐԳԵԼՔԸ

Տրապիզոնում մեկնարկել է բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարը, որին ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ մասնակցում են 7 հայ բռնցքամարտիկներ:

Մրցումների առաջին օրը հաջող էր 60 կգ քաշային Վլադիմիր Սարուխանյանի համար: Նա 1/16 եզրափակիչում համառ մրցապայքարում 16-15 հաշվով հաղթեց սերբ Բրանիմիր Ստանկովիչին ու մտավ հաջորդ փուլ, որտեղ այսօր ուժերը կչափի հույն Ալեքսանդրոս Յանիկիդիսի հետ:

Մեկնարկն անհաջող էր մեր մյուս 2 բռնցքամարտիկների համար: Մինչեւ 56 կգ քաշային կարգում Արամ Ավագյանը 8-15 հաշվով պարտվեց ուկրաինացի Պավլո Իշչենկոյին ու դուրս մնաց ուղեգրերի համար մղվող պայքարից: Անհաջողության մատնվեց նաեւ Արթուր Խաչատրյանը (81 կգ), որը միավորներով զիջեց լեհ Մաթեուշ Տրիչինՙ 14-16:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4