Հայ շախմատիստները հաջող մեկնարկեցին Դուբայում սկսված շախմատի «Շեյխի գավաթի» մրցաշարում: Հայաստանը ներկայացնող 12 շախմատիստներից 9-ըՙ Վլադիմիր Հակոբյանը, Տիգրան Պետրոսյանը, Զավեն Անդրեասյանը, Ավետիք Գրիգորյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Կարեն Գրիգորյանը, Դավիթ Պետրոսյանը, Գեւորգ Հարությունյանը եւ Գրիգոր Դիլանյանը մեկնարկեցին հաղթանակով: Անհաջող էր միայն Հովիկ Հայրապետյանի, Վահե Բաղդասարյանի եւ Մարկ Բասենչյանի մեկնարկը, որոնք պարտվեցին: