Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ ընդունել է Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) տնօրեն Յուկիյա Ամանոյին : Ըստ ԱԳՆ հաղորդագրությանՙ Նալբանդյանը հանդիպմանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս ԱԷՄԳ-ի հետ հարաբերությունների եւ համագործակցության զարգացմանըՙ այն դիտարկելով նաեւ որպես Հայաստանի էներգետիկ եւ միջուկային անվտանգության կարեւորագույն բաղադրիչ:
Զրույցի ընթացքում Նալբանդյանն ու Ամանոն անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ ԱԷՄԳ-ի համագործակցությանըՙ Մեծամորի ատոմակայանի, ինչպես նաեւ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման, միջուկային անվտանգությանն առնչվող հարցերին: Յուկիյա Ամանոն իր հերթին նշել է, որ ԱԷՄԳ-ն կարեւորում է համագործակցությունը Հայաստանի հետ միջուկային անվտանգության բնագավառում եւ այն բավականին արդյունավետ է:
Այսօրինակ գնահատականը բավականին կարեւոր ու ծանրակշիռ է` հաշվի առնելով, թե Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից ինչպիսի շահարկումներում են օգտագործվում Հայաստանում ատոմակայանի առկայությունն ու նորի կառուցման նախագիծը:
Ա. Հ.