«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2012-04-17 | #70, 2012-04-18 | #71, 2012-04-19


ՊԵՏՔ ՉԷ ԻՐԱՐ ԽԱՌՆՎԵԼ

Ապրիլի 13-ին, Էջմիածին քաղաքում ընտրողների հանդիպման ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բեմի վրա ծնկել էր` ձեռքով բարեւելու եւ ընտրողներից նամակներ վերցնելու, ու նրա գոտու տակ զենքի նման ինչ-որ բան էր երեւացել: Ավելի ուշ Գ. Ծառուկյանը լրագրողների ճշտմանն ի պատասխան` նշել էր, թե դա «Վերտու» հեռախոս է եղել: Երեկ քաղաքագետների միությունում լրագրողները ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համար Վարդան Օսկանյանից հետաքրքրվեցին նրա տեսակետով` այդ փաստի մասին. «Չեմ ուզում դա մեկնաբանել: Կարծում եմ, որ դրանից մեծ բան իսկապես պետք չէ սարքել: Եթե Հայաստանում օրինական զենք կրելու իրավունք ունես, դա քո իրավունքն է: Այնպես որ, պարոն Ծառուկյանի որոշումն է եղելՙ այդ օրն այդպես գնալու ընտրարշավի»: Լրագրողները ճշտեցին` այդուհանդերձ զե՞նք է եղել. «Նկարներից դատելովՙ ինչ որ ես տեսա, կարծում եմՙ զենք էր», ասաց Օսկանյանը` դրա մեջ մեծ բան չտեսնելով: Ահա այս հարցազրույցից երեկ մի ողջ պատմություն ծավալվեց վիրտուալ ԶԼՄ-ներում, թե Օսկանյանը հայտարարել է` այո, զենք է եղել, եւ այլն: Իսկ թե ինչո՞ւ է Վ. Օսկանյանի կարծիքը տարբեր Ծառուկյանի բացատրածից` ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը կայքերից մեկին ի պատասխան նշել է, թե ամեն ինչ նորմալ է, եւ պետք չէ իրար խառնվել:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4