«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#69, 2012-04-17 | #70, 2012-04-18 | #71, 2012-04-19


ՀՐԱՅՐ ՍԻՄՈՆՅԱՆԸ ԶԲԱՂԵՑՐԵՑ 2-ՐԴ ՏԵՂԸ

Գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը հաջող հանդես եկավ Բուդապեշտում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում: Շրջանաձեւ մրցակարգով, 10 շախմատիստների մասնակցությամբ անցկացված այդ մրցաշարում Սիմոնյանը 9 հնարավորից վաստակած 6 միավորով գրավեց 2-րդ տեղը: Հաղթող ճանաչվեց լեհ միջազգային վարպետ Իվետա Ռայլիչը, որը վաստակեց 7 միավոր:

Հրայրը մրցաշարը սկսեց 5 անընդմեջ ոչ-ոքիներովՙ հաշտություն կնքելով Բենց Սաբոյի, Զոլթան Վարգայի, Թամաշ Ֆոդորի, Միսո Կեբալոյի եւ Իվետա Ռայլիչի հետ: Այնուհետեւ նա 3 անընդմեջ հաղթանակ տոնեց Անդրաս Ֆլումբորտի, Ժուլիան Էստրադայի եւ Մաթիաս Բաչի հետ պարտիաներում, իսկ ավարտական տուրում ոչ-ոքի խաղաց Ռաֆայել Ռոդրիգեսի հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4