Ինչպես հայտնի է, փետրվարի 26-ին Ստամբուլումՙ Խոջալուի «կոտորածի» այսպես կոչված ոգեկոչման հանրահավաքում բարձրացվել էին «Բոլորդ հայ եք, բոլորդ վիժվածք», «Հրանտի վիժվածքները մեզ չեն ընկճի», «Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման. վրեժ» մակագրությամբ ցուցապաստառներ: Ստամբուլի դատախազությունը, ինչպես նշված է «Հայթերթում», հանրահավաքի ցուցապաստառներ կրող 11 մասնակիցների նկատմամբ քրեական գործ հարուցելու նպատակով հետաքննություն է սկսել եւ ապրիլի 20-ին մեղադրական է ներկայացրել դատարան:
Ամբաստանյալների անունները կարեւոր չեն, պարզապես ասենք, որ նրանց մեջ կան երիտասարդ կանայք: Հատկանշական է, որ այդ հանրահավաքը կազմակերպել է թուրքական կառավարությունը, իսկ մասնակիցների թիվը շուրջ 100 հազար է: Համենայն դեպս, մեղավոր ճանաչելու դեպքում այս 11 ամբաստանյալներին սպառնում է 1-3 տարի ազատազրկում:
Հ. Չ.