Այդ մասին երեկ նշել էր Հ. Պոլսո «Հայթերթ» կայքէջը: Ըստ տեղեկության, այլազգիների նկատմամբ երկրում ատելություն հրահրելու, խտրականություն դրսեւորելու եւ սադրիչ գործունեություն ծավալելու համար «Հյուրիեթի» դեմ այդ արշավը ձեռնարկել են մի խումբ պոլսահայ մտավորականներ:
Նրանք արշավի մասին տարածել են հաղորդագրություն, մասնավորապես նշելով, որ «Հյուրիեթի» հեղինակները, բազմիցս սեւացնելով հայ, քուրդ եւ այլ փոքրամասնություններին, Լինչի դատաստան են տեսել նրանց մի շարք ներկայացուցիչների հետ, ահաբեկել վերջիններիս եւ պատճառ են դարձել սպանության:
Պոլսահայ մտավորականները այսուհետեւ «Հյուրիեթ» չկարդալու կոչ են արել նրանց, ովքեր հարգում են մարդու իրավունքներն ու հավատում ժողովրդի եւ դավանանքի ազատությանը: Հաղորդագրությունը մտավորականների անունից ստորագրել են Նադիա Ույգունն ու Սարգիս Ադամը:
Հ. Չ.