Գրավի գնահատված արժեքի մինչեւ 100 %-ի չափով ֆինանսավորում
ՍԱՐԳԻՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ, Զարգացման Հայկական Բանկի Վարկավորման եւ ներդրումների վարչության ղեկավար
Զարգացման Հայկական Բանկը շարունակում է նոր ծառայությունների եւ նոր վարկատեսակների առաջարկներն իր հաճախորդներին: Այսօր արդեն բանկը շուկային առաջարկում է նոր առեւտրային վարկատեսակ, որը կարող է հետաքրքրել հատկապես իրավաբանական անձանց եւ այն անհատ ձեռներեցներին, ովքեր իրենց ներկայացրած գրավի դիմաց ձգտում են ստանալ առավելագույնս վարկային միջոցներ:
Զարգացման Հայկական Բանկն առաջարկում է «Բիզնես վարկ անվտանգության բարձիկով», որն իրավաբանական անձանց եւ անհատ ձեռներեցներին հնարավորություն է տալիս ստանալ գրավի գնահատման արժեքի մինչեւ 100%-ի չափով ֆինանսավորում: Վարկերը տրամադրվում են մինչեւ 5 տարի մարման ժամկետով, մինչեւ 100 մլն ՀՀ դրամին համարժեք արտարժույթի գումարի չափով, տարեկան առավելագույնը 16% տոկոսադրույքով: Վարկավորումն իրականացվում է հետեւյալ կերպ` բանկը հաճախորդին վարկավորում է գրավի գնահատված արժեքի մինչեւ 100%-ի չափով, ընդ որում վարկի գումարի 70%-ը հաճախորդի կողմից տնօրինվում է վարկային պայմանագիրը կնքելուց անմիջապես հետո, իսկ 30%-ը հաճախորդի կողմից ներդրվում է բանկում որպես ժամկետային ավանդ 1 տարի ժամկետով, ՀՀ դրամով 12% տոկոսադրույքով: Տարին ավարտվելուց հետո, երբ հաճախորդը ձեւավորում է դրական վարկային պատմությունՙ չունենալով ժամկետանց պարտավորություններ, տնօրինում է նաեւ վարկի գումարի 30%-ը: Այն դեպքում, երբ հաճախորդն ունենում է ժամկետանց պարտավորություն,ավանդն(ամբողջությամբ կամ մասնակի) ուղղվում է ժամկետանց մասի մարմանը:
«Զարգացման Հայկական Բանկ» ԲԲԸ
Մանրամասների համար` Տեղ. հեռախոս` 59 15 15, www.armdb.com, info@armdb.com