«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#71, 2012-04-19 | #72, 2012-04-20 | #73, 2012-04-21


ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ` ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԵՎ «ԲՈՀԵՄ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՎիվաՍել-ՄՏՍ-ն` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ աջակցում է թատերարվեստի լեզվով համամարդկային խնդիրների ներկայացմանը: «Բոհեմ» հասարակական մշակութային կազմակերպության հետ համագործակցությունն այդ տրամաբանության արդյունք է:

Կրթության նպատակը մարդուն մտածել սովորեցնելն է: Այն կրկնապատկում է իր արդյունավետությունը, երբ արտահայտվում է արվեստի լեզվով: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը կարեւոր է համարում թատրոնի լեզվով գեղեցիկ եւ համարձակ մտածողության սերմանումը:

Ռեժիսոր, դերասան Նարեկ Դուրյանի «Օպերացիա «Նեմեսիս»» ներկայացումը նոր լուծումներով համամարդկային խնդիրները վեր հանելու միջոց է: Այն մարդկությանը սթափեցնելու եւ բարոյական խիզախության կոչելու յուրօրինակ փորձ է:

Ներկայացման բովանդակությունը հիմնված է հայտնի ֆրանսիացի գիտնականներ Ժերար Շալյանի, Իվ Տեռնոնի, Ժակ Դերոժի աշխատությունների, Սողոմոն Թեհլերյանի դատավարության արձանագրությունների եւ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս» պիեսի վրա:

Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ներկայացումը առաջին անգամ հանդիսատեսի դատին ներկայացվեց ապրիլի 19-ին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4