«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2012-04-20 | #73, 2012-04-21 | #74, 2012-04-24


«ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՃԱՆԱՉԵԼԸ ՔԱՅՔԱՅՈՒՄ Է ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿԵՑՎԱԾՔԸ»

Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի (Հայ դատի) մամլո հաղորդագրությունը տեղեկացնում է, որ Մերիլենդից դեմոկրատ կոնգրեսական Ջոն Սարբանեսը ապրիլի 18-ին հուզիչ ելույթ ունեցել Մ. Նահանգների Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամների առաջՙ դատապարտելով երկրի կառավարության անվճռականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում: Նա շեշտել է հատկապես, որ Թուրքիայի կառավարության ժխտողական քաղաքականությանը դեմ չգնալովՙ Ամերիկան «հայ ժողովրդի վերքի վրա աղ է ցանում եւ ամբողջապես քայքայում է մեր ժողովրդի բարոյական կեցվածքը»:

Իր հինգ րոպե տեւողությամբ ելույթի ժամանակ նա բացատրել է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ անհերքելի փաստերի առկայության պայմաններում անհեթեթություն է պնդելը, որ ցեղասպանություն տեղի չի ունեցել:

«Ամենամյա հիշատակի այս օրը ես մի անգամ եւս միանում եմ բոլոր նրանց, ովքեր Կոնգրեսի անդամներին եւ նախագահ Օբամային խնդրում են պաշտոնապես ճանաչել հայերի ցեղասպանությունը», եզրակացրել է նա իր ելույթը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4