Ֆրանսիայի նախագահը այսօր առաջին անգամ, նախագահական պաշտոնին լինելով, կմասնակցի Փարիզում անցկացվող` 1915թ.-ի Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններին: Ինչպես Փարիզից տեղեկացնում է Ժան Էսքիյանը, Նիկոլա Սարկոզին Ֆրանսիայի անունից եւ հանրապետականների ուղեկցությամբ ծաղկեպսակ կդնի Երեւանյան այգում կանգնեցված Կոմիտասի արձանին, որտեղ էլ ելույթ կունենա Ֆրանսիայի ժամանակով երեկոյան ժամը 7-ին: Դեռեւս Ֆրանսիայի նախագահի պարտականություններն իրականացնող նախագահ Սարկոզին նոր է անցել նախագահական ընտրությունների առաջին փուլն ու սոցիալիստ թեկնածու Ֆրանսուա Օլանդի հետ հայտնվել է երկրորդ փուլում:
Ա. Հ.