«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#72, 2012-04-20 | #73, 2012-04-21 | #74, 2012-04-24


ՏՐՈՅԱՆ (ՆՅՈՒ ՅՈՐՔ) ԿՈՒՆԵՆԱ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԿՈԹՈՂ

Վարդանանց ասպետների եւ դուստրերի կազմակերպությունը կոչ է անում հայրենակիցներին հիմնել «Հայկական ժառանգության հուշարձանի» նվիրատվության ֆոնդ, որի հավաքված գումարը հատկացվելու է Տրոյայում (Նյու Յորք) 1915 թվի ցեղասպանության զորքերի հիշատակը հավերժացնող հուշակոթող տեղադրելուն: Ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի, հուշակոթողը կանգնեցվելու է, հենց որ ավարտվեն Հուդզոն գետի ափերին գտնվող հսկայական այգու վերանորոգման աշխատանքները:

Թերթը հիշեցնում է, որ տեղանքի օծումը կատարվել է 2011-ի դեկտեմբերի 9-ին համայնքի երեք հարանվանությանց եւ քաղաքական ներկայացուցիչների, այդ թվումՙ Տրոյա քաղաքի նախկին քաղաքապետ Հարի Թյությունջյանի մասնակցությամբ:

Տրոյայում հայերն սկսել են տեղավորվել 1800-ականների վերջերից: Երկրի երկրորդ հայկական եկեղեցին կառուցվել է Տրոյայում:

Վերոնշյալ ծրագրի վրա Վարդանանց ասպետների եւ դուստրերի կազմակերպությունը, ըստ հաղորդագրության, աշխատում է արդեն մի քանի տարի:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4