Լեւոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց Վլադիմիր Կրամնիկի հետ Ցյուրիխում անցկացվող շախմատի մրցաշարում: Առաջին պարտիայում սպիտակներով խաղացող Կրամնիկը հանձնվեց 41-րդ քայլին:
Մրցակիցների 2-րդ պարտիան, որում սպիտակներով խաղում էր հայ շախմատիստը, 37-րդ քայլին ավարտվեց ոչ-ոքի: 2 տուրից հետո Արոնյանը 1,5-0,5 հաշվով շահում է մրցախաղը: Երեկ մրցախաղի մասնակիցները հանգստանում էին, իսկ այսօր կկայանա 6 պարտիայից բաղկացած մրցաշարի 3-րդ տուրը: