Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը Կահիրեում անցկացված ֆեդերացիայի գավաթի խաղարկության եվրոաֆրիկյան գոտու 3-րդ խմբի մրցաշարում զբաղեցրեց 7-րդ տեղը:
Խմբային մրցաշարի վերջին խաղում մեր հավաքականը 1-2 հաշվով պարտվեց Մարոկկոյի ընտրանուն: Միակ միավորը թիմին պարգեւեց Անի Ամիրաղյանըՙ պարտության մատնելով Նադյա Լալամիին (6-0, 6-3): Մեր թենիսիստուհիները խմբում զբաղեցրին 3-րդ տեղը:
5-8-րդ տեղերի համար պայքարում ՀՀ հավաքականը մրցեց Եգիպտոսի ընտրանու հետ: Մերոնք կրկին պարտվեցին 1-2 հաշվով ու դարձյալ միակ միավորը թիմին բերեց Անի Ամիրաղյանըՙ հաղթելով Մաի Ալ Կամաշին (7-6, 6-1): Նշենք, որ Ամիրաղյանն այս մրցաշարում մենախաղում հաղթել էր իր բոլոր մրցակցուհիներին: Ցավոք, նրա թիմակիցները թույլ հանդես եկան: