ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ եւ արտգործն ախարար Էյմոն Գիլմորի ուղերձը 2012 թ. հունվարի 12-ին Վիեննայում կայացած ԵԱՀԿ խորհրդի նիստին նախորդած ասուլիսում
Այս խոսքերն, իրեն բնորոշ ճարտասանությամբ, ասվել էին Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի կողմից: 1990-ականների սկզբին երկխոսության եւ հավատի սերմանման աստիճանական գործընթացի միջոցով նախագահ Մանդելան եւ այլք հասան մի բանի, ինչը նախկինում անհնարին էր թվում` քաղաքական կարգավորման ու հաշտեցման:
Նրա խոսքերը մեծ հնչեղություն ունեն Իռլանդիայում: «Ընկերներիդ հետ խաղաղություն չես կնքում» ասացվածքը հաճախ է գործածվել խաղաղասիրական մեր սեփական գործընթացի ժամանակ: Անշուշտ, նախագահ Մանդելան եւ այլք ակտիվորեն կիսեցին իրենց փորձը առանցքային այն գործիչների հետ, ովքեր ներգրավված էին Ավագ ուրբաթի համաձայնագրին (Good Friday Agreement) հանգեցնող բանակցություններում:
Ամբողջությամբ չէր, որ փորձն ուղղակիորեն համապատասխանում կամ կիրառելի էր, սակայն էությունը լսելն էր, կիսվելը եւ առերեւույթ անհաղթահարելի խնդիրների վերաբերյալ թարմ կարծիքներ ձեռք բերելը: Այս կարգի միջազգային աջակցությունը կարեւոր դեր է խաղացել խաղաղասիրական գործընթացում եւ շարունակում է խաղալ:
Մենք էլ մեր հերթին ենք ներգրավվել մեր սեփական փորձը կիսելու աշխատանքում: Իռլանդիան ունի անհնարինը հնարավոր դարձնելու իր սեփական յուրահատուկ պատմությունը: Ավագ ուրբաթի համաձայնագիրը (Good Friday Agreement) փոխակերպեց Իռլանդիայի եւ Բրիտանիայի հարաբերությունները երկրների ներսում եւ միմյանց միջեւ: Տասնյակ տարիների անվստահությունից հետո մեր երկու կղզիների հարաբերությունները երբեւիցե ավելի ամուր չեն եղել, ինչը խորհրդանշվեց անցյալ տարի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու պետական այցով: Հունիս ամսին օլիմպիական ջահի անցումը Իռլանդիայով հարաբերությունների փոխակերպման եւս մեկ նշան է:
Մեր օրինակը հակամարտությունների լիարժեք կարգավորման օրինակ չէ. կան ոլորտներ, որտեղ պահանջվում է լրացուցիչ ջանքերի գործադրում բոլորի կողմից: Բայց ես հաստատապես համոզված եմ, որ մեր պարտավորությունն է հենվել մեր փորձի վրա` աշխարհի այլ մասերում խաղաղության համար աշխատողներին աջակցություն առաջարկելիս:
Սա է պատճառը, որ այսօր Դուբլինում անց է կացվում միջազգային համաժողով, որի ընթացքում որպես իրավիճակի ուսումնասիրություն` կներկայացվի Հյուսիսային Իռլանդիայում քաղաքական խաղաղ կարգավորման հասնելու փորձը: Համաժողովը Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունում Իռլանդիայի նախագահության մասն է կազմում: Ինձ կմիանան Պիտեր Ռոբինսոնը եւ Մարտին Մակգինեսը, որոնց աշխատանքային հարաբերությունները որպես Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարար եւ առաջին նախարարի տեղակալ` զորավոր խորհրդանիշ են, թե ինչի կարելի է հասնել խաղաղության միջոցով, ինչպես նաեւ Ֆինլանդիայի նախկին նախագահ եւ Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Մարտի Ահտիսաարին, ԱՄՆ սենատոր Ջորջ Միթչելը եւ պետքարտուղար Օուեն Պատերսոնը:
Մենք չենք ներկայացնելու «քաղած դասերը» կամ առաջարկելու գործողության նախագծեր: Սակայն կա համընդհանուր փորձ, որը, կարծում եմ, կարող ենք ընդգծել, այն է` որ քաղաքական կամքի եւ առաջնորդության դեպքում կարելի է հասնել առերեւույթ անհնարինին, որ խաղաղությունը մի գործընթաց է, որը սկսվում է համաձայնագրի ստորագրումից, որ անլուծելի թվացող խնդիրները կարելի է լուծել համաձայնագիրն իրականացնելու արդյունքում ձեւավորված վստահության միջոցով եւ, որ խաղաղությամբ կարելի է հասնել տնտեսական աճի, բոլորի համար բարեկեցիկ եւ ավելի լավ կյանքի:
Հուսով եմ, որ այս համաժողովը կօգնի եւ կոգեշնչի նրանց, ովքեր ձգտում են ԵԱՀԿ տարածքում եւ այլուր կերտելու հակամարտությունների տեւական կարգավորում, փնտրելու միջանկյալ լուծումներ, որի դեպքում համաձայնությունը հնարավոր է դառնում: Ամենից առաջ, հուսով եմ, որ կկարողանանք խրախուսել, որպեսզի իրենց թշնամու մասին մտածեն որպես իրենց ապագա գործընկերոջ մասին: