Ճանաչված երաժիշտ Արտո Թունջբոյաջյանի եղբայր Օննո Թունջը Թուրքիայում հանրահայտ երգահան էր: 16 տարի առաջ նրա անձնական ինքնաթիռը խորտակվել էր Մարմարա ծովի առափնյա քաղաքներից Յալովայի մոտակայքում: Յալովայի քաղաքապետարանը, հաշվի առնելով Թունջի ծառայությունը թուրքական երաժշտությանը, 2002-ին նրա հիշատակին հուշարձան էր կառուցել:
Սակայն Յալովայի քաղաքապետարանը, ինչպես երեկ նշել է «Ռադիկալ» թերթը, ստիպված հուշարձանը հանելու որոշում էր կայացրել այն պատճառով, որ Օննո Թունջի հիշատակին կառուցված հուշարձանը անցած 10 տարիների ընթացքում անընդմեջ ջարդուփշուր է արվել եւ վերածվել էր քարակույտի: Այլ կերպ, թուրքական վանդալիզը ի վիճակի չէ հանդուրժել նույնիսկ հայի անունով հուշարձանը, որքան էլ այդ հայը հռչակված լինի Թուրքիայում եւ որպես երգահան ծառայություններ մատուցի թուրքական երաժշտությանը:
Հ. Չ.