Երեկ վիճակագրական ծառայությունը եւ առողջապահության նախարարությունը ներկայացրին Հայաստանի ժողովրդագրության ու առողջության հարցերի հետազոտության 2010 թվականի տվյալները:
Հետազոտության ընթացքում հարցումներ են արվել ավելի քան 7000 տնային տնտեսություններում` 15-49 տարեկան մարդկանց շրջանում: Համաձայն հետազոտության, 2005-2010 թվականներին Հայաստանում նվազել է մանկական մահացությունը` 26 մահից հասնելով մինչեւ 13 մահ` 1000 կենդանածնի հաշվով: Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ մինչեւ 5 տարեկան երեխաների 19 տոկոսը թերաճ են կամ կարճահասակ իրենց տարիքի համեմատ, ինչը հետեւանք է քրոնիկ թերասնման: Նույն տարիքային խմբի երեխաների 15 տոկոսն էլ ունի գերքաշություն:
Ի. Պ.