Պրոֆեսիոնալ բռնցքամարտում առաջին քայլերը կատարող գյումրեցի բռնցքամարտիկ Վահե Սարուխանյանը հերթական հաղթանակը տոնեց: ԱՄՆ-ում բնակվող հայ բռնցքամարտիկը Կալիֆոռնիայի նահանգի Պոմոն քաղաքում անցկացված 6-ռաունդանոց մենամարտում միավորներով հաղթեց մեքսիկացի Էդվին Սոլիսին: Կողային 3 մրցավարներն էլ հաղթանակը շնորհել էին Սարուխանյանին:
21-ամյա հայ բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում իր 6-րդ մենամարտն էլ շահեց: Նրա նորամուտը կայացել է անցյալ տարվա մայիսի 21-ին Կալիֆոռնիայում: 4-ռաունդանոց մենամարտի առաջին ռաունդում Վահեն նոկաուտի էր ենթարկել Խոսե Պաչեկոյին: