Ռուսական «Սովետսկի Սպորտ» թերթի տեղեկացմամբ, Հայաստանի հավաքականի ու Կրասնոդարի համանուն թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանն ամռանը հավանաբար տեղափոխվի «Կուբան», որտեղ ներկայումս հանդես է գալիս բրազիլացի Մարկոս Պիզելին: «Կուբանի» գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն դեռեւս ձմռանն էր ցանկանում իր թիմում տեսնել Մովսիսյանին: Ընթացիկ մրցաշրջանում Մովսիսյանը «Կրասնոդարի» կազմում 34 խաղում 12 գոլի հեղինակ է դարձել: