Ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 17 տարեկանների պատանեկան հավաքականը մասնակցում է Ղազախստանի նախագահի գավաթի խաղարկությանը: Մեր պատանիներն առաջին խաղում խոշորՙ 0-5 հաշվով պարտվեցին Հունգարիայի հավաքականին: Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը հաջող անցկացրեցՙ 4-2 հաշվով հաղթելով Թուրքմենստանի ընտրանուն: Մեր թիմից գոլերի հեղինակներ դարձան Օրբելի Համբարձումյանը, Արամ Սարգսյանը, Ալիկ Առաքելյանն ու Էդուարդ Ավագյանը:
Այսօր մեր ընտրանին կմրցի տանտերերիՙ ղազախների հետ: