Ընտրություններին մասնակցող 6 քաղաքական ուժեր (ԲՀԿ, ՀՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ,ՀԴԿ, ՀԿԿ) երեկ հայտարարել են ընտրատեղամասերում քվեարկության ընթացքը նկարահանելու մասին: Նրանց տարածած հայտարարության մեջ ասված է, որ կարեւորելով 2012 Ազգային ժողովի ընտրությունների անցկացման որակը ու պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունը եւ հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 6-րդ, 48-րդ եւ 67-րդ հոդվածների դրույթները` որոշվել է «դրսեւորել միասնական կամք, միավորել մեր հնարավորությունները, եւ համատեղ ջանքերով ՀՀ հնարավորինս մեծաքանակ ընտրական տեղամասերում իրականացնել քվեարկության գործընթացի եւ արդյունքների ամփոփման տեսանկարահանում` չխախտելով քվեարկության գաղտնիությունը: Յուրաքանչյուր մասնակից կուսակցության վստահված անձի կատարած տեսանկարահանումը ըստ պահանջի կտրամադրվի մյուս մասնակից կուսակցությանը»:
Հայտարարությունը ընտրությունների մասնակից մյուս կուսակցությունների համար եւս բաց է:
Մ. Խ.