Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մայիսի 4-5-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոն: Ինչպես տեղեկացնում են արտգործնախարարությունից, այցի ընթացքում Ուրուգվայի ԱԳ նախարարին կընդունեն նախագահ Սերժ Սարգսյանը եւ Գարեգին Բ կաթողիկոսը: Մայիսի 4-ին տեղի կունենան Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոյի բանակցությունները: Լուիս Ալմագրոն կայցելի նաեւ Ծիծեռնակաբերդ ու ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանին:
Ա. Հ.