2007 թվականի խոհրդարանական ընտրություններից սկսած օրենքով սահմանված կարգ է կիրառվում Հայաստանում, ըստ որի հրապարակվում են համապատասխան կայքերում ընտրողների ցուցակները:
Նման ավանդույթը անշուշտ առաջադիմական է եւ կընդլայնի ընտրությունների թափանցիկությունը:
Անհրաժեշտ է նշել, որ ներկայացվող եզրակացությունները հիմնվում են պաշտոնական տվյալների վրա: Նաեւ նշենք, որ մինչ ընտրության օրը, ե՛ւ 2007 թվականին, ե՛ւ 2012 թվականին այդ ցուցակներում տեղի են ունեցել բնական որոշ շտկումներ, որոնք հաշվի չեն առնված մեր եզրակացություններում:
Այս նյութում ցանկանում ենք ներկայացնել որոշ համեմատական թվեր 2007 եւ 2012 թվականի ընտրացուցակների վերաբերյալ:
Ընտրողների քանակը 2007 թվականին կազմել էր 2,286,265, իսկ 2012 թվականին` 2,534,217: 2012-ին ընտրողների քանակը ավելացել է 2007 թվականի համեմատ 247,952-ով, ինչը կազմում է գրեթե 11%-ի աճ:
Ըստ էության այդ փաստը շատ տխուր հետեւանքների կարող է բերել, քանի որ ընտրողների աճի քանակը 247,952-ով կարող է լինել ավելին, քան այն տարբերությունը, որը պարտության կմատնի որեւէ քաղաքական ուժի:
Այսինքն, իշխանություններին անհրաժեշտ էր պարզ բացատրել ընտրողների «աճի» ֆենոմենը, քանի որ իշխանություններն են առաջին հերթին պատասխանատու արդար եւ թափանցիկ ընտրություններ ապահովելու գործում:
Մյուս կողմից, անհրաժեշտ է նաեւ հասկանալ, որ այդ 247,952 «նոր» ընտրողների «բացակայությունը» 2007 թվականին պիտի ունենա իր տրամաբանական բացատրությունը: Կան մի քանի վարկածներ.
ա. 2007 թվականը առաջին տարին էր այս նոր ավանդույթի (էլեկտրոնային ցուցակների հրապարակումը) եւ պետական համապատասխան կառույցները չեն կարողացել ապահովել բոլոր քաղաքացիների անձնագրերի գրանցումը պատշաճ ձեւով:
բ. 2007 թվականին բոլոր գրանցումները եղել են մուտքագրած եւ մոտ 11% ընտրողների բացակայությունը կապված է վերջնական էլեկտրոնային ցուցակների տեխնիկական խոտանի հետ, որակյալ մասնագետներ չունենալու պատճառով:
գ. 2007 թվականին բոլոր գրանցումները եղել են մուտքագրած եւ որոշ պաշտոնյաներ ցուցակներից դուրս են բերել այն քաղաքացիների անունները, որոնք չեն բնակվում Հայաստանում:
դ. Ընտրողների «աճը» կապված է 2007 թվականից հետո ընտրական իրավունք ստացած քաղաքացիների հաշվին:
դ. Անշուշտ այս փաստը («աճը») սնում է այն համոզմունքը, որ դա արվել է իշխանությունների կողմից մտադրվածՙ վերջնական արդյունքների աղավաղման համար:
Մինչ անդրադառնալը այս ամենին եւ նոր երանգներին պետք է նաեւ նշել, որ եթե մեր բնակչության իրական քանակը իսկապես ավելին է 247,952-ով, ապաՙ փառք Աստծո:
Ընտրողների քանակը ըստ մարզերի
Մարզ | 2007 | 2012 | Տարբերություն | Աճ, % |
ԱՐԱԳԱԾՈՏՆ | 98733 | 113702 | 14969 | 15,16 |
ԱՐԱՐԱՏ | 188923 | 204527 | 15604 | 8,25 |
ԱՐՄԱՎԻՐ | 199080 | 212822 | 13742 | 6,90 |
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ | 169058 | 182499 | 13441 | 7,95 |
ԵՐԵՎԱՆ | 743435 | 867833 | 124398 | 16,73 |
ԼՈՌԻ | 222561 | 236440 | 13879 | 6,24 |
ԿՈՏԱՅՔ | 208706 | 230755 | 22049 | 10,56 |
ՇԻՐԱԿ | 211524 | 228322 | 16798 | 7,94 |
ՍՅՈՒՆԻՔ | 100367 | 105441 | 5074 | 5,06 |
ՎԱՅՈՑ ՁՈՐ | 43689 | 46512 | 2823 | 6,46 |
ՏԱՎՈՒՇ | 100189 | 105364 | 5175 | 5,17 |
Այս աղյուսակով կարելի է պատկերացում կազմել, թե ինչպես են բաշխված ընտրողները մարզերով եւ որ մարզը ընտրողների ինչ «աճ» է ապահովել 2012 թվականին:
Քանի որ «աճը» գրանցված է բոլոր մարզերում, ապա կարելի է ենթադրել, որ 2012 թվականի ընտրողների «աճի» առկայությունը ունի համակարգված բնույթ եւ կարող է բացատրվել նաեւ նրանով, որ 2007 թվականին այս աշխատանքը նոր էր ներդրվում եւ բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ նպաստել են անճշտությունների առաջանալուն:
Իհարկե կարելի է նաեւ պնդել, որ պետական համակարգը շատ լավ է կատարել տեխնիկական մասը, իսկ ցուցակներում սխալների առաջացումը կրում է հանցավոր բնույթ: Սակայն լինել համոզված, որ պետական աշխատավարձով, ըստ էության ժամանակակից տեխնոլոգիաներին չտիրապետող պատասխանատուներին հաջողվել է ապահովել ցուցակների պատրաստումը բարձր մակարդակովՙ ծնում է որոշ կասկածներ:
Ավելի շուտ, հնարավոր է, որ տեղի է ունեցել մի այլ բանՙ հանրապետական մակարդակի բարձր պաշտոնյայի կամայական որոշումով ցուցակներից դուրս էին հանվել այն քաղաքացիների անունները, որոնք 2007 թվականին չէին բնակվում Հայաստանում: Եթե դա այդպես էր, ապա անշուշտ դա անօրինական որոշում էր: Սակայն հաշվի առնելով, որ 2012 թվականին ընդդիմությունը լրջորեն պահանջում էր ցուցակներից հանել այն քաղաքացիների անունները, ովքեր ներկայումս չեն բնակվում Հայաստանում, ապա ինչո՞ւ չի կարելի ենթադրել, որ նման անգրագիտություն կարող էր անել նաեւ պաշտոնյան:
Փաստորեն ստացվում է, որ իշխանությունները, հասկանալով, թե ինչ հարվածներ են ստանալու ընդդիմության կողմից, այնուամենայնիվ 2012 թվականին ապահովել են օրենքի պահանջների կատարումը եւ ցուցակների մեջ ներառել են բոլոր նրանց, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության անձնագիր եւ քաղաքացիություն:
Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել եւ այն վարկածին, որ ընտրողների «աճը» կապված է 2007 թվականից հետո ընտրական իրավունք ստացած քաղաքացիների աճի հետՙ դրանք 1990-1994 թվականների ծնված քաղաքացիներն են:
Մինչդեռ այդ թվականների ծնունդների քանակը կազմում է 198,384-ը:
Համեմատության համար նշենք, որ 1984-1989 թվականների ծնունդ քաղաքացիների քանակը, որոնք նմանապես 2007 թվականին ստացան ընտրելու իրավունք, կազմում էր 204,728:
Այսինքն, 1990-1994 թվականներին տեսնում ենք, որ մի փոքր նվազել էր ծնունդների քանակը: Միայն հարց է առաջանումՙ արդյո՞ք 1990-1994 թվականներին նվազեցումը 1984-1989 թվականների համեմատ կազմում էր միայն 3%: Ինչ-որ մի բան այնպես չէ: Չնայած անհրաժեշտ է նաեւ նկատի ունենալ, որ 1984-1989 թվականներին ծնվածների ընտանիքների մեծ տոկոսը լքեց Հայաստանը:
Ցավոք, խախտումների ցուցակը չի ավարտվում այսքանով:
Ե՛վ 2007 թվականի ե՛ւ 2012 թվականի ցուցակներում տեղ են գտել քաղաքացիների անուններ, որոնց ծննդյան ամսաթիվը ունի անհասկանալի եւ անհեթեթ տեսք: Օրինակ, 00/00/1937:
Ծննդյան թիվ | 2007 | 2012 | Տարբերություն |
1891 | 1 | 0 | -1 |
1894 | 1 | 1 | 0 |
1896 | 1 | 1 | 0 |
1897 | 1 | 0 | -1 |
1899 | 1 | 1 | 0 |
1900 | 7 | 0 | -7 |
1901 | 4 | 2 | -2 |
1902 | 14 | 4 | -10 |
1903 | 7 | 2 | -5 |
1904 | 10 | 2 | -8 |
1905 | 14 | 3 | -11 |
1906 | 19 | 3 | -16 |
1907 | 25 | 4 | -21 |
1908 | 48 | 8 | -40 |
1909 | 43 | 4 | -39 |
1910 | 125 | 22 | -103 |
1911 | 86 | 13 | -73 |
1912 | 177 | 34 | -143 |
1913 | 162 | 28 | -134 |
1914 | 241 | 61 | -180 |
1915 | 291 | 68 | -223 |
1916 | 356 | 105 | -251 |
1917 | 308 | 82 | -226 |
1918 | 639 | 212 | -427 |
1919 | 431 | 132 | -299 |
1920 | 1018 | 393 | -625 |
1921 | 799 | 321 | -478 |
1922 | 1241 | 508 | -733 |
1923 | 1434 | 628 | -806 |
1924 | 2116 | 1038 | -1078 |
1925 | 2207 | 1201 | -1006 |
1926 | 2829 | 1554 | -1275 |
1927 | 3216 | 1862 | -1354 |
1928 | 3858 | 2370 | -1488 |
1929 | 3720 | 2289 | -1431 |
1930 | 4566 | 3110 | -1456 |
1931 | 3841 | 2691 | -1150 |
1932 | 4634 | 3379 | -1255 |
1933 | 3931 | 2894 | -1037 |
1934 | 3424 | 2587 | -837 |
1935 | 3797 | 2974 | -823 |
1936 | 3489 | 2822 | -667 |
1937 | 3151 | 2530 | -621 |
1938 | 2877 | 2384 | -493 |
1939 | 2355 | 1980 | -375 |
1940 | 1898 | 1648 | -250 |
1941 | 1281 | 1104 | -177 |
1942 | 1050 | 914 | -136 |
1943 | 610 | 551 | -59 |
1944 | 573 | 485 | -88 |
1945 | 570 | 484 | -86 |
1946 | 796 | 673 | -123 |
1947 | 827 | 671 | -156 |
1948 | 725 | 600 | -125 |
1949 | 787 | 661 | -126 |
1950 | 598 | 535 | -63 |
1951 | 620 | 552 | -68 |
1952 | 657 | 589 | -68 |
1953 | 541 | 476 | -65 |
1954 | 512 | 455 | -57 |
1955 | 504 | 452 | -52 |
1956 | 490 | 467 | -23 |
1957 | 400 | 373 | -27 |
1958 | 376 | 365 | -11 |
1959 | 307 | 282 | -25 |
1960 | 232 | 219 | -13 |
1961 | 248 | 230 | -18 |
1962 | 231 | 224 | -7 |
1963 | 200 | 192 | -8 |
1964 | 126 | 117 | -9 |
1965 | 132 | 128 | -4 |
1966 | 111 | 98 | -13 |
1967 | 73 | 72 | -1 |
1968 | 69 | 69 | 0 |
1969 | 47 | 47 | 0 |
1970 | 30 | 29 | -1 |
1971 | 20 | 17 | -3 |
1972 | 24 | 21 | -3 |
1973 | 5 | 6 | 1 |
1974 | 12 | 10 | -2 |
1975 | 7 | 5 | -2 |
1976 | 5 | 4 | -1 |
1977 | 2 | 1 | -1 |
1978 | 1 | 1 | 0 |
1979 | 1 | 1 | 0 |
1980 | 3 | 1 | -2 |
1981 | 1 | 1 | 0 |
1982 | 1 | 1 | 0 |
1984 | 2 | 2 | 0 |
1985 | 1 | 1 | 0 |
1986 | 1 | 1 | 0 |
1987 | 1 | 1 | 0 |
1991 | 0 | 1 | 1 |
Այս օրինակը ըստ էության նշանակում է, որ այդ քաղաքացին ծնվել է 1937 թվականին զրո ամսի զրո օրը:
Նշեմ, որ նման գրառում չէր կարող լինել ոչ մի պայմանով, քանի որ դա օրենքի բացահայտ խախտում է: Եվ անձնագրում եւ ընտրողների ցուցակում օրենքը պահանջում է գրանցել քաղաքացու ծննդյան ամսաթիվը: 00/00/1937ՙ դա ամսաթիվ չէ, դա անհեթեթություն է: Ուրեմն կա օրենքի խախտում: Ավելին: Նման ծննդյան ամսաթվով քաղաքացին ըստ էության զրկված է օգտվել բանկային ծառայություններից (եթե բանկերում էլ չեն կամայական ծննդյան թվեր գրում) եւ արտասահման մեկնելու հնարավորությունից:
Ինչեւէ:
2007 թվականի ցուցակներում նման դեպքերի քանակը կազմում էր 77,223 քաղաքացի: 2012 թվականի ցուցակներում արդեն ունենք նվազեցում մինչեւ 54,144 դեպք, այդ էլ այն պայմանում, որ 2012 թվականի ցուցակներում տեղ է գտել ընտրողների գրեթե 11%-ց աճ: Տարբերությունը (նվազումը) կազմել է 23,079 քաղաքացի: Այսինքն, նման անհեթեթ ծննդյան ամսաթվերը պակասել են 2007 թվականի համեմատ 30%-ով:
Կարելի է միանգամից նկատել, որ անձնագրային ծառայությունները գիտեն այս պարադոքսալ վիճակի մասին եւ փորձում են այն շտկել: Կարելի է ենթադրել, որ դա արվում է անձնագրերի փոխանակման ժամանակ:
***
Ներկայացվող այս նյութում, ինչպես նաեւ «Ազգի» կայքէջում հրապարակվող ավելի ծավալուն տարբերակում կարելի է ծանոթանալ, թե ինչպես են բաշխված ըստ տարիների ծնունդները Հայաստանում վերջին ավելի քան 100 տարվա ընթացքում:
ծննդյան թվական | քանակը |
1891 | 0 |
1894 | 1 |
1895 | 1 |
1896 | 1 |
1897 | 0 |
1898 | 0 |
1899 | 1 |
1900 | 0 |
1901 | 2 |
1902 | 4 |
1903 | 2 |
1904 | 3 |
1905 | 7 |
1906 | 5 |
1907 | 5 |
1908 | 13 |
1909 | 10 |
1910 | 35 |
1911 | 27 |
1912 | 68 |
1913 | 67 |
1914 | 129 |
1915 | 153 |
1916 | 209 |
1917 | 193 |
1918 | 455 |
1919 | 346 |
1920 | 926 |
1921 | 875 |
1922 | 1353 |
1923 | 2066 |
1924 | 3390 |
1925 | 4133 |
1926 | 5930 |
1927 | 7089 |
1928 | 8902 |
1929 | 9952 |
1930 | 11755 |
1931 | 11181 |
1932 | 12972 |
1933 | 11815 |
1934 | 11815 |
1935 | 17069 |
1936 | 18917 |
1937 | 22090 |
1938 | 22558 |
1939 | 22438 |
1940 | 22918 |
1941 | 18489 |
1942 | 13824 |
1943 | 8799 |
1944 | 9567 |
1945 | 12912 |
1946 | 21508 |
1947 | 24805 |
1948 | 23806 |
1949 | 28223 |
1950 | 30310 |
1951 | 34509 |
1952 | 36988 |
1953 | 35619 |
1954 | 40822 |
1955 | 43674 |
1956 | 46172 |
1957 | 49256 |
1958 | 52843 |
1959 | 54146 |
1960 | 56281 |
1961 | 54520 |
1962 | 51428 |
1963 | 50630 |
1964 | 47397 |
1965 | 45138 |
1966 | 43990 |
1967 | 40664 |
1968 | 41080 |
1969 | 39962 |
1970 | 40405 |
1971 | 42398 |
1972 | 42426 |
1973 | 43158 |
1974 | 43846 |
1975 | 46393 |
1976 | 48144 |
1977 | 49815 |
1978 | 51094 |
1979 | 54448 |
1980 | 55339 |
1981 | 57995 |
1982 | 57860 |
1983 | 59418 |
1984 | 61236 |
1985 | 61151 |
1986 | 60874 |
1987 | 58762 |
1988 | 55945 |
1989 | 55883 |
1990 | 58381 |
1991 | 55913 |
1992 | 37334 |
1993 | 32539 |
1994 | 14217 |
Աղյուսակում երեւում է, թե մինչեւ Մեծ հայրենական պատերազմը ծնունդների առավելագույն քանակը արձանագրվել է 1940 թվականին եւ հավասար էր 22,918-ի: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ ծնունդների քանակը իրականում եղել է ավելի մեծ, սակայն այդ աղյուսակում մենք չենք տեսնում մահացած մեր հայրենակիցներին եւ նրանց, ովքեր ծնվել են Հայաստանում, բայց լքել են այն:
1941 թվականի պատերազմը բերեց ծնունդների կտրուկ նվազում, բայց արդեն 1947 թվականին վերականգնվում է ծնունդների քանակը եւ կազմում է 24,802:
Մյուս մաքսիմում աճը տեսնում ենք 1961 թվականին, որը կազմում է 54,520:
Մինչեւ 1979 թվականը ծնունդների քանակը նվազում է: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ իրեն զգացնել է տալիս 1941-1945 թվականների մոտ 300,000 քաղաքացու կորուստ պարերազմի ժամանակ եւ իրենց չծնված երեխաների բացակայությունը:
Մինչ մեր երկրի անկախացումը ծնունդների մաքսիմ թիվը գրանցվել է վերջին անգամ 1984 թվականին եւ կազմել է 61,236:
Կարելի է նաեւ փաստել, որ ունենք առնվազն 100 քաղաքացի, որոնց տարիքը գերազանցում է 100-ը: Իսկ երեքի մոտ գերազանցում է 112 տարին:
***
Նաեւ հետաքրքրական է ուսումնասիրել հետեւյալ աղյուսակը, որում ներկայացված են ծնունդների քանակը ըստ ամիսների, առանց հաշվի առնելու տարեթվերը:
ամիս | քանակը | ամիս | քանակը |
հունվար | 275536 | փետրվար | 203006 |
մարտ | 209720 | ապրիլ | 189016 |
մայիս | 198652 | հունիս | 187000 |
հուլիս | 211801 | օգոստոս | 216577 |
սեպտեմբեր | 210643 | հոկտեմբեր | 205735 |
նոյեմբեր | 194064 | դեկտեմբեր | 178323 |
Կարելի է նկատել, որ հունվար ամիսը գերազանցում է բոլոր մյուս ամիսներին ծնունդների քանակով: Ինչպես նաեւ կարելի է նկատել այլ օրինաչափություններՙ կախված տարվա այլ ժամանակաշրջանների հետ:
***
Մի այլ աղյուսակում կարելի է ծանոթանալ ծնունդների քանակին ամսվա օրերի կտրվածքով, առանց հաշվի առնելու տարեթիվը եւ ամիսը:
օր | քանակ |
0 | 54144 |
1 | 141930 |
2 | 95697 |
3 | 85487 |
4 | 79442 |
5 | 91048 |
6 | 77275 |
7 | 76812 |
8 | 80640 |
9 | 72455 |
10 | 106892 |
11 | 70555 |
12 | 80428 |
13 | 75110 |
14 | 74843 |
15 | 98261 |
16 | 75021 |
17 | 74589 |
18 | 78702 |
19 | 70615 |
20 | 102651 |
21 | 71495 |
22 | 76050 |
23 | 74009 |
24 | 73658 |
25 | 87327 |
26 | 74455 |
27 | 73611 |
28 | 77690 |
29 | 65296 |
30 | 63315 |
31 | 34714 |
Այստեղ կարելի է միայն նշել, որ ամեն ամսվա մեկը, հինգը, տասը, տասնհինգը եւ քսանը ունեն ծնունդների զգալի ավելի մեծ քանակՙ քան մյուս օրերին: Ինչի՞ է այդպես, երեւի թե կարող են բացատրել մասնագետները, սակայն կարծում ենք, որ այստեղ էլ կա մեծ հավանականություն, որ գոյություն ունեն նորից սխալներ կապված ծննդյան ամսաթվի հետ անձնագրային ծառայությունների կողմից:
***
Ընտրողների ցուցակները հնարավորություն են տալիս կազմելու ամենատարածված անունների ցանկը: Ընտրողների ցուցակներում գրանցված են 22,981 անուններ: Ներկայացնում ենք 49` ԱՆԱՀԻՏ, ԱՐՄԵՆ, ԳԱՅԱՆԵ, ԱՐԹՈՒՐ, ԿԱՐԻՆԵ, ԱՆՆԱ, ՀԱՍՄԻԿ, ՍԱՄՎԵԼ, ՍՈՒՍԱՆՆԱ, ԿԱՐԵՆ, ԼՈՒՍԻՆԵ, ԱՐՄԻՆԵ, ՆԱՐԻՆԵ, ԱՇՈՏ, ԳՈՀԱՐ, ԳԵՎՈՐԳ, ՄԱՐԻՆԵ, ԳԱԳԻԿ, ԼԻԼԻԹ, ՌՈՒԶԱՆՆԱ, ՀՈՎՀԱՆՆԵՍ, ՎԱՐԴԱՆ, ԱՆՈՒՇ, ԴԱՎԻԹ, ՄԱՐԻԱՄ, ԱՐՄԱՆ, ՀԱՅԿ, ԱՆԻ, ՏԻԳՐԱՆ, ԱՐՍԵՆ, ԱՆԴՐԱՆԻԿ, ԱՐԱՄ, ՆԱԻՐԱ, ՍԱՐԳԻՍ, ՍՎԵՏԼԱՆԱ, ՌՈԶԱ, ԱՐՏԱԿ, ԹԱՄԱՐԱ, ՔՐԻՍՏԻՆԵ, ՍԵԴԱ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ, ԼԵՎՈՆ, ԼԻԱՆԱ, ԷՄՄԱ, ԱԼՎԱՐԴ, ՍՈՒՐԵՆ, ՀԱԿՈԲ, ՔՆԱՐԻԿ, ՏԱԹԵՎԻԿ:
Ընտրողների ցուցակներում գրանցված են 26,815 ազգանուններ: Ներկայացնում ենք 50-ը` ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՍԱՐԳՍՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԽԱՉԱՏՐՅԱՆ, ՀԱԿՈԲՅԱՆ, ՊԵՏՐՈՍՅԱՆ, ՎԱՐԴԱՆՅԱՆ, ԳԵՎՈՐԳՅԱՆ, ԿԱՐԱՊԵՏՅԱՆ, ՄԿՐՏՉՅԱՆ, ՂԱԶԱՐՅԱՆ, ՄԱՆՈՒԿՅԱՆ, ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՊՈՂՈՍՅԱՆ, ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՍԱՀԱԿՅԱՆ, ԱՌԱՔԵԼՅԱՆ, ՄԱՐԳԱՐՅԱՆ, ԴԱՎԹՅԱՆ, ՍՏԵՓԱՆՅԱՆ, ՍԻՄՈՆՅԱՆ, ԳԱԼՍՏՅԱՆ, ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, ՄՈՒՐԱԴՅԱՆ, ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ԳԱՍՊԱՐՅԱՆ, ԱՎԱԳՅԱՆ, ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ՄԵԼՔՈՆՅԱՆ, ԱՍԱՏՐՅԱՆ, ՀՈՎՍԵՓՅԱՆ, ՄԽԻԹԱՐՅԱՆ, ԱԼԵՔՍԱՆՅԱՆ, ՄԻՆԱՍՅԱՆ, ԲԱՐՍԵՂՅԱՆ, ԿԻՐԱԿՈՍՅԱՆ, ԲԱԲԱՅԱՆ, ԹԱԴԵՎՈՍՅԱՆ, ԵՂԻԱԶԱՐՅԱՆ, ԶԱՔԱՐՅԱՆ, ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ, ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ, ՕՀԱՆՅԱՆ, ՄՈՎՍԻՍՅԱՆ, ԱՅՎԱԶՅԱՆ, ԲԱԴԱԼՅԱՆ, ԴԱՆԻԵԼՅԱՆ, ԹՈՐՈՍՅԱՆ, ՆԱԶԱՐՅԱՆ:
Վերջում հույս ենք հայտնում, որ իշխանությունները, անկախ նրանից, թե որ քաղաքական ուժը կհաղթի առաջիկա ընտրություններում, կապահովեն նշված սխալների եւ անհեթեթությունների շտկումը եւ չեն ստեղծի նոր սխալներ:
Անհրաժեշտ է հասկանալ, որ մեր հասարակությունը ունի բարձր կրթական ցենզ եւ հմտություններ, ընդունակ է օգտվելու պաշտոնական տվյալներից եւ բացահայտելու տարբեր օրինաչափություններ ու սխալներ:
Հանրությունը պիտի ըմբռնումով ընկալի ընտրական օրենսդրության ազատականությունը, իսկ իշխանությունները պիտի հասկանան, որ իշխանությունը պահպանելու համար անհրաժեշտ է հասկանալի ծրագրել, տեսանելի արդյունքներ եւ համագործակցություն իր իսկ հասարակության հետ: Ինչպես նաեւ պետական համակարգում անհրաժեշտ են ոչ թե քաղաքական ակտիվիստներ եւ համախոհներ, այլ առաջին հերթին մասնագետներ, որոնք կամաչեն անել տարրական սխալներ եւ դրանով կասկածի տակ դնել ընտրությունների օրինականությունը եւ երկրի, մեր երկրի, անվտանգությունը:
Հ.Գ. ա. Հարգելի քաղաքացի: Ըստ էության ընտրացուցակներում առկա սխալները անմիջականորեն չեն վկայում զանգվածային խախտումների մասին: Տեսականորեն դա ազդում է միայն ընտրություններում մասնակցած ընտրողների տոկոսի վրա, որը իր հերթին արդյունքների վրա չունի անմիջական ազդեցություն: Սակայն անվստահության մթնոլորտում այդ սխալները կամ խախտումները անշուշտ նպաստում են քաղաքական լարվածության աճին, քանի որ տեղիք են տալիս այն համոզմունքին, որ ցուցակներում նախապես գրանցելով «մեռյալ հոգիներ», իշխանությունները պատրաստում են պայմաններ զանգվածային խախտումների համար:
Ամեն պարագայում անհատ ընտրողն ունի երկու տարբերակՙ կամ մնալ անտարբեր եւ ոչ պահանջատեր, կամ գնալ ընտրության, ընտրել եւ պատասխանատվություն կրել իր կամ ոչ իր, սակայն իր ժողովրդի ընտրության համար: Մշտապես բողոքող քաղաքացին անընդունակ է կառուցելու մեր Հայրենիքը:
բ. Անձնական խնդրանք բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք կհամարեն, որ իրենց հաղթանակը գողացվել է:
Հարգելիներս, իհարկե անհրաժեշտ է պայքարել վերականգնելու արդարությունը, սակայն խնդրում եմ դա անել օրենքի սահմաններում եւ ոչ մի դեպքում մեր ներքին վեճերը չհասցնել վաշինգտոններ, բրյուսելներ, մոսկվաներ, թեհրաններ, անկարաներ: Օտարի ձեռքով վերականգնված արդարությունը արժեքազրկում է այդ արդարությունը եւ Ձեր ենթադրվող հաղթանակը: Ինչպես նաեւ արժեքազրկում է Հայոց համազգային շարժման գլխավոր խորհուրդըՙ մեր ժողովուրդը ընդունակ է սեփական ուժերով կառուցելու սեփական ապագան:
ՎԱԼԵՐԻ ՄԱՐԿԱՐՅԱՆ