Ապրիլի 9-ին, 11-ին, 13-ին եւ 30-ին Նորագավիթ-Մասիս «Հարավկովկասյան երկաթուղու» վազուրդու տարբեր հատվածներից Այնթապի հինգ անչափահաս բնակիչներ գողացել են կապի մալուխները: Այդ մալուխն ապահովում էր կայարանների հերթապահների սլաքային փոխադրիչների եւ լուսանշանների հետ կապը: Մասիս քաղաքի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները ձերբակալել են գողություն կատարած անչափահասներին: Պարզվել է, որ վերջիններս գողացած մալուխը շատ ցածր գնով հանձնել են որպես մետաղյա ջարդոն:
Մ. Մ.