«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#79, 2012-05-01 | #80, 2012-05-03 | #81, 2012-05-04


ԴԱՇՆԱՄՈՒՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՐԵԿՈ

«Ազգային պատկերասրահ» երաժշտական միջազգային ութերորդ փառատոնի այսօրվաՙ մայիսի 4-ի համերգը նվիրված է դաշնամուրային երաժշտությանը: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը առաջին անգամ հանդես կգա իր արտիստական գործունեությամբ աշխարհի մոտ 50 երկրներում հայտնի երաժիշտ, անկրկնելի մանկավարժ եւ դաշնակահար Բորիս Բերմանը (ԱՄՆ)ՙ կատարելով «100 տարի անց» խորագրի ներքո (երաժշտություն գրված 1912-ին) ստեղծագործություններըՙ Կ. Դեբյուսի - Պրելյուդներ (երկրորդ գիրք), Ա. Սկրյաբին - Սոնատ թիվ 7, թիվ 9, Ս. Պրոկոֆեւ - Սարկազմներ op. 17:

Բորիս Բերմանն իր ստեղծագործական գործունեությունը սկսել է Մոսկվայում, որտեղ ավարտել է Չայկովսկու անվան կոնսերվատորիան (պրոֆ. Լ. Օբորինի դասարան): Որպես մենակատար, նաեւ տարբեր կամերային անսամբլների կազմում շրջագայել է աշխարհի շատ երկրներում: Աշխարհի ամենաազդեցիկ երաժիշտներից մեկն է: Բնակվելով ԱՄՆ-ումՙ նա հիմնում է մի շարք երաժշտական փառատոներ, զբաղվում մանկավարժական եւ ակտիվ համերգային գործունեությամբ: Ներկայումս Բորիս Բերմանը ղեկավարում է Յեյլի համալսարանի դաշնամուրային ֆակուլտետը: Բազմաթիվ հայտնի երաժիշտներ կրթած դաշնակահարը համաշխարհային հռչակ է ձեռք բերել իր վարպետության դասերով եւ ահա նման մեկ վարպետության դաս վարեց Բորիս Բերմանը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում մայիսի 3-ին: Այդ դասին ներկա ուսանողները, դասախոսներն ու հայտնի երաժիշտները հիացած էին անվանի դաշնակահարի կատարողական արվեստով ու նրանց պահանջով դասն երկարաձգվեց:

Մ. ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4